ԿարևորՔաղաքական

ՌԴ-Ադրբեջան հռչակագիրը՝ դանդաղ գործողության ական. փորձագետ

Փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը Կրեմլում ստորագրել են ՌԴ-ի եւ Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը: Փաստաթղթի համաձայն` կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն, որը համապատասխանում է ազգային շահերին եւ ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մոսկվան եւ Բաքուն պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն տրամադրել: Ըստ հռչակագրի` կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը, երկրներից մեկի կարծիքով, կվնասի երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը եւ դաշնակցային հարաբերություններին։ Այդ նպատակով նրանք «արտաքին գործերի նախարարությունների միջոցով ստեղծում են խորհրդակցությունների մշտական մեխանիզմ»։

Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած 43 կետից բաղկացած փաստաթուղթը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը համարում է Բաքվի տակ դրված դանդաղ գործողության ռումբ։ Ըստ նրա` իրականում, Մոսկվան Բաքվի հետ դաշնակցային հռչակագիր ստորագրելով, փորձում է Ադրբեջանին դուրս քաշել Թուրքիայի ազդեցության գոտուց։

Կարեն Հովհաննիսյանը ստորագրված հռչակագիրը համարում է ռուս-ադրբեջանական հարաբերությունները ամբողջացնող  փաստաթուղթ։

Կարդացեք նաև

Back to top button