
Դեռևս նախորդ տարի Որոտանում մեկնարկել էին բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները։ Պատերազմից հետո բնակարանաշինության խնդիրը բնակավայրում դարձել էր առաջնահերթ։ Ամիսներ առաջ շինաշխատանքները մեկնարկել էին:
Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանն այցելել է Որոտան և տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Համայնքային ենթակայության երկու շենքերի հիմնանորոգումը գրեթե ավարտվում է, որի արդյունքում բնակավայրի 6 ընտանիք նոր բնակարան կունենա։
Այժմ տարբեր կազմակերպությունների հետ քննարկվում է նաև Որոտանում այլ ենթակառուցվածքների բարելավման հարցը։ Քննարկվող հարցերի օրակարգում բնակիչների կողմից բարձրացված մանկապարտեզ հիմնելու և խաղահրապարակի հիմնանորոգման հարցերն են:




