
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 278 դատապարտյալ:
Ներկայացնենք ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» ՔԿՀ — 42,
«Արթիկ» ՔԿՀ — 31,
«Վանաձոր» ՔԿՀ — 11,
«Գորիս» ՔԿՀ — 12,
«Էրեբունի» ՔԿՀ — 23,
«Սևան» ՔԿՀ — 36,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ — 1,
«Կոշ» ՔԿՀ — 57,
«Վարդաշեն» ՔԿՀ — 33,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ — 7,
«Աբովյան» ՔԿՀ — 11՝ կին — 10, անչափահաս — 1,
«Հրազդան» ՔԿՀ — 14։




