
Փետրվարի 19-ին և 20-ին իտալական Նարդո քաղաքի հավատացյալները կնշեն քաղաքի հովանավոր սրբի ավանդական տոնը:
Նարդոն Իտալիայի միակ քաղաքն է, որի գլխավոր և միակ հովանավոր սուրբը Սուրբ Գրիգոր Հայ Լուսավորիչն է (San Gregorio Armeno l’Illuminatore), տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։




