ԿարևորՀասարակություն

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են»,- գրում է մարզպետը։

Կարդացեք նաև

Back to top button