ԿարևորՄշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ 83 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը։

Կարպիս Շամլյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենդարձել է, բնակվել է Լենինականում, այնուհետև հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։

Ուսմանը զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը։ 1964 թվականից հանդես է եկել Լենինականի պետական թատրոնում 1971 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է։

Կարդացեք նաև

Back to top button