ԿարևորՍպորտ

Պեկին 2022. Ռաֆայել Հարությունյանի սանը՝ Նեյթան Չենը, նվաճեց օլիմպիական ոսկին

Ամերիկացի գեղասահորդ Նեյթան Չենը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդանց մենասահքում 332,60 միավորով նվաճել է օլիմպիական ոսկին։ Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով:

Երկրորդ և երրորդ տեղերում Ճապոնիայի ներկայացուցիչներն են` Յումա Կագիյաման և Սյոմա Ունոն:

Նաթան Չենին մարզում է Ռաֆայել Հարությունյանը։ Նա ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ Մարզիչ է աշխատել Երևանի գեղասահքի մանկապատանեկան դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել  Մոսկվա: 2000 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:

Հարությունյանն ունի սաների տպավորիչ ցուցակ ՝ ԱՄՆ եռակի և օլիմպիական չեմպիոն Էշլի Վագները, 2016 թվականի ԱՄՆ չեմպիոն Ադամ Ռիպոնը, ինչպես նաև աշխարհի չեմպիոններ Միշել Կվանը, Սաշա Կոենը, Մաո Ասադան և Ջեֆերի Բաթլը:

Կարդացեք նաև

Back to top button