
Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4032 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 387 490-ի: Գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8081 է:
Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9633-ի:
Առողջացածների թիվը 2132 է, ընդհանուր առողջացածներինը՝ 348 356, փաստացի բուժվողներինը՝ 29501։ Մեկ օրում արվել է 8857 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 771 845 թեստավորում:





