
Հայկական կողմը ոչ թե նախապայմաններ է առաջադրում, այլ Բաքվին հիշեցնում է եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները․ Հայաստանի արտքաին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակն արձագանքել է սահմանազատման գործընթացի վերաբերյալ նախօրեին Բաքվից հնչած գնահատականներին:
Ադրբեջանի արտգործնախարարն անընդունելի է համարել Երևանի առաջ քաշած նախապայմանները։ Բաքուն նախապայման է որակում այն առաջարկները, որոնք հայկական կողմը ներկայացրել է սահմանազատումը սկսելու համար։
Պաշտոնական Երևանն առնվազն տարօրինակ է որակում Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ նախօրեին հնչեցրած գնահատականները և հույս ունի, որ դրանք արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում չեն նշանակում:
Ջեյհուն Բայրամովը նշել էր, թե հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ չունենալով դրա իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունքը։
Հայաստանի առաջարկները «պայման» կամ «նախապայման» անվանելը ոչ մի տրամաբանական կապ չունի սահմանազատման գործընթացի հետ՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը և ևս մեկ անգամ հստակեցրել գործընթացի մանրամասները։
Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է եւ հասանելի համացանցում՝ հիշեցրել է ԱԳՆ խոսնակը։ Դրանից բխում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրանց իրագործումը: «Սա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ»,-ընդգծել է ԱԳՆ խոսնակը:

Վահան Հունանյանի խոսքով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները, իսկ ադրբեջանական կողմը որեւէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Երեւանին նախապայմաններ առաջադրելու մեջ մեղադրելով՝ Բաքուն փորձում է ժամանակ շահել․
«Շատ պարզ է, որ Բաքուն պատասխանատվությունը չպետք է վերցնի իր վրա, այլ մատուցի այնպես, որ Երեւանը նախապայմաններ է առաջադրում։ Այս վարքագիծը շատ պարզ է, Բաքուն չի խոստովանի, որ իր համար ոչ շահեկան գործոններ կան։ Այս կերպ Բաքուն փորձում է երկարաձգել սահմանագծման, սահմանազատման գործընթացը։ Պարզ է, որ այս հարցում նվազ շահագրգռված կարող է լինել Ադրբեջանը, քանի որ այն էապես կարող է կաշկանդել ռազմական շանտաժի, սահմանային սադրանքների հնարավորությունը»։
Բաքուն փորձում է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները սկսել իր համար շահեկան պայմաններով՝ կարծում է քաղաքական մեկնաբանը։
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ համոզված է, որ զորքերի հայելային հետքաշման առաջարկն Ադրբեջանի համար ընդունելի չէ։ Այդ համատեքստում, ըստ օմբուդսմենի, առաջնահերթ է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը ։ Արման Թաթոյանը հիշեցրել է անվտանգության գոտի ստեղծելու մասին իր առաջարկը։
«Ինձ համար ակնհայտ էր, որ հայելային հետքաշումը Ադրբեջանը չի ընդունելու։ Դե եթե այդպես է, ուրեմն՝ եկեք մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու ճանապարհով գնանք։ Ամենայն հարգանքով ԱԳՆ հայտարարությանը ասեմ, որ սա մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր մոտեցում է եւ սխալ քաղաքական կենսագործվող մոտեցում է»։
Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրել էր նաև եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը վիժեցնելու մեջ:
ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ այդ հայտարարությունը տարօրինակ զուգադիպությամբ արվել է հենց այն օրը, երբ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման ու ասել, որ այն գործնական փուլ է մտել։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ նման պայմաններում, երբ Բաքուն համատեղ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների իրագործումը իբրեւ նախապայման է ներկայացնում, հայկական կողմը պետք է զբաղվի դիրքերի կահավորմամբ , նաեւ իրավիճակի մասին տեղեկացնի միջազգային կառույցներին ու կազմակերպություններին․
«Մեր անելիքը պետք է լինի ռազմական պաշտպանունակության բարձրացումը՝ ամեն օր։ Մյուս կողմից՝ մենք պետք է քաղաքական մեխանիզմներով Ադրբեջանի վրա ճնշման միջավայր ձեւավորենք, այսինքն՝ երբ Բաքուն քիչ հնարավորություն կունենա ձգել քաղաքական պրոցեսների ընթացքը։ Այս իմաստով պետք է աշխատել ՌԴ-ի հետ ու ՄԽ-ի մյուս համանախագահ երկրների հետ»։
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական գործընթացը ևս կարող է նվազեցնել Բաքվի սադրանքների հնարավորությունը։
Հայկական կողմը ոչ թե նախապայմաններ է առաջադրում, այլ Բաքվին հիշեցնում է եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները․ Հայաստանի արտքաին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակն արձագանքել է սահմանազատման գործընթացի վերաբերյալ նախօրեին Բաքվից հնչած գնահատականներին:

Ադրբեջանի արտգործնախարարն անընդունելի է համարել Երևանի առաջ քաշած նախապայմանները։ Բաքուն նախապայման է որակում այն առաջարկները, որոնք հայկական կողմը ներկայացրել է սահմանազատումը սկսելու համար։
Պաշտոնական Երևանն առնվազն տարօրինակ է որակում Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ նախօրեին հնչեցրած գնահատականները և հույս ունի, որ դրանք արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում չեն նշանակում:
Ջեյհուն Բայրամովը նշել էր, թե հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ չունենալով դրա իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունքը։
Հայաստանի առաջարկները «պայման» կամ «նախապայման» անվանելը ոչ մի տրամաբանական կապ չունի սահմանազատման գործընթացի հետ՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը և ևս մեկ անգամ հստակեցրել գործընթացի մանրամասները։
Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է և հասանելի համացանցում՝ հիշեցրել է ԱԳՆ խոսնակը ։ Դրանից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: «Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ»,-ընդգծել է ԱԳՆ խոսնակը:
Վահան Հունանյանի խոսքով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները, իսկ ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Երևանին նախապայմաններ առաջադրելու մեջ մեղադրելով՝ Բաքուն փորձում է ժամանակ շահել․
«Շատ պարզ է, որ Բաքուն պատասխանատվությունը չպետք է վերցնի իր վրա, այլ մատուցի այնպես, որ Երևանը նախապայմաններ է առաջադրում։ Այս վարքագիծը շատ պարզ է, Բաքուն չի խոստովանի, որ իր համար ոչ շահեկան գործոններ կան։ Այս կերպ Բաքուն փորձում է երկարաձգել սահմանագծման, սահմանազատման գործընթացը։ Պարզ է, որ այս հարցում նվազ շահագրգռված կարող է լինել Ադրբեջանը, քանի որ այն էապես կարող է կաշկանդել ռազմական շանտաժի, սահմանային սադրանքների հնարավորությունը»։
Բաքուն փորձում է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները սկսել իր համար շահեկան պայմաններով՝ կարծում է քաղաքական մեկնաբանը։
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ համոզված է, որ զորքերի հայելային հետքաշման առաջարկն Ադրբեջանի համար ընդունելի չէ։ Այդ համատեքստում, ըստ օմբուդսմենի, առաջնահերթ է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը։ Արման Թաթոյանը հիշեցրել է անվտանգության գոտի ստեղծելու մասին իր առաջարկը։
«Ինձ համար ակնհայտ էր, որ հայելային հետքաշումը Ադրբեջանը չի ընդունելու։ Դե եթե այդպես է, ուրեմն՝ եկեք մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու ճանապարհով գնանք։ Ամենայն հարգանքով ԱԳՆ հայտարարությանը ասեմ, որ սա մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր մոտեցում է և սխալ քաղաքական կենսագործվող մոտեցում է»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրել էր նաև եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը վիժեցնելու մեջ:
ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ այդ հայտարարությունը տարօրինակ զուգադիպությամբ արվել է հենց այն օրը, երբ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման ու ասել, որ այն գործնական փուլ է մտել։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ նման պայմաններում, երբ Բաքուն համատեղ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների իրագործումը իբրև նախապայման է ներկայացնում, հայկական կողմը պետք է զբաղվի դիրքերի կահավորմամբ , նաև իրավիճակի մասին տեղեկացնի միջազգային կառույցներին ու կազմակերպություններին․
«Մեր անելիքը պետք է լինի ռազմական պաշտպանունակության բարձրացումը՝ ամեն օր։ Մյուս կողմից՝ մենք պետք է քաղաքական մեխանիզմներով Ադրբեջանի վրա ճնշման միջավայր ձևավորենք, այսինքն՝ երբ Բաքուն քիչ հնարավորություն կունենա ձգել քաղաքական պրոցեսների ընթացքը։ Այս իմաստով պետք է աշխատել ՌԴ-ի հետ ու ՄԽ-ի մյուս համանախագահ երկրների հետ»։
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական գործընթացը ևս կարող է նվազեցնել Բաքվի սադրանքների հնարավորությունը։




