ԿարևորՔաղաքական

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Էրդողանի խոսնակի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական դոկտոր Իբրահիմ Կալինի հետ, ասվում է ԱԱԽ խոսնակ Էմիլի Հորնի հայտարարության մեջ։

Նա ասել է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին տիրող լարվածությունը և անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի և Հայաստանի ջանքերին։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել. Սերդար Քիլիչը և Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին առաջին հանդիպումն են անցկացրել Մոսկվայում։

Կարդացեք նաև

Back to top button