ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են

ՀՀ կառավարությունն այսօր` հունվարի 31-ին, գրավոր քվեարկությամբ փոփոխություններ է արել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ։

Թույլատրվել է օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։ ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։

Պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր է սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը, նախկին 14–ի փոխարեն, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:

Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից, և չի տարածվելու այդ օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:

2020 թվականին ընդունված «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշումը ՀՀ–ում ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից։ Վերջնաժամկետը սահմանվել է 2022 թվականի հունիսի 20-ը։

Կարդացեք նաև

Back to top button