ԿարևորՀասարակություն

«Օմիկրոն»-ի դեպքում պետք չէ ապավինել նախկինում ձեռք բերված բնական իմունիտետին․ ԱՆ

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Եթե ունեցել եք COVID-19, միևնույն է, պատվաստվե՛ք։ Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։

Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է», — նշել են նախարարությունից:

Կարդացեք նաև

Back to top button