ԿարևորՀասարակություն

Հոլոքոստի հիշողության շաբաթ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվելու Հոլոքոստի հիշողության շաբաթ, որը ներառելու է մի քանի միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։ 

  • 27.01- Այցելություն Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան:Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկ, ժամը 14։00-ին։
  • 29.01- Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Թալի Նեյթսի դասախոսությունը՝ «Երկրորդ սերնդի ճանապարհորդություն՝ Շինդլերի ցուցակից մինչև Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն» վերնագրով: ՀՑԹԻ-ի գիտաժողովների սրահ, առցանց, ժամը 11։00-ին։
  • 02.02- Միջոցառում՝ նվիրված Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկող հայ երախտավորներին: Հանդիպում Յադ Վաշեմի կողմից երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհի Աննա Խաչատրյանի հետ: ՀՑԹԻ-ի գիտաժողովների սրահ, ժամը 11։00-ին։

Կարդացեք նաև

Back to top button