
Մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը:
«Ֆեյսբուք»-ի իր էջում ցավակցական գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Գրիգորի Հայրապետովը ՊՊԾ պետի պաշտոնից ազատվել էր 2019-ի հոկտեմբերին:




