
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև Երեւանում սեպտեմբերի 25-ին ստորագրվեց ռազմական ոլորտում համագործակցության 2014թ.-ի ծրագիրը: Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում։ «Ինձ համար մեծ պատիվ էր, երբ մեր պատվիրակությանը ընդունեց ՀՀ նախագահը: Բացի դա՝ ես այսօր հնարավորություն կունենամ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել Մեծ եղեռնում զոհվածների հիշատակը»,- ասաց նա։
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/250913ZU.mp3
ՊՆ –ում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատորովը դիմավորում է Հունասատանի ազգային պաշտպանություն գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին: Գրեթե երկու ժամ տևած բանակցություններից և համագործակցության հուշագրի ստորագրումից հետո Յուրի Խաչատորովն ու Միխաիլ Կոստարակոսը հանդես եկան համատեղ հայտարությամբ:
Հայաստանի ԶՈւ ԳՇ պետը տեղեկացրեց, որ այսօր ստորագրված երկկողմ համագործակցության 2014 թ. ծրագիրը ներառում է 10- ից ավելի միջոցառումներ: Վերջինս շնորհակալություն հայտնեց իր պաշտոնակցին ու ընկերոջը` Հունաստանում տնտեսական դժվարությունների պայմաններում Հայաստանի ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա պահելու համար։
Հայ- հունական հարաբերությունները երկար պատմություն ունեն, ասաց գեներալ Միխայիլ Կոստարակոսը՝ ընդգծելով, որ այս այցն էլ ևս մեկ անգամ ապացուցում է մեր համագործակցության ռազմավարական մակարդակը։ «Ինչպես Հայասատանի, այնպես էլ Հունաստանի ԶՈՒ-երը չեն սահմանափակվում սեփական սահմանների անվտագությունն ապահովելու հարցում: Մենք փորձում ենք ապահովել մեր ներկայությունը բոլոր թեժ կետերում։ Որտեղ կան հակամարտություններ, Հայաստանի հետ հանդես ենք գալիս համատեղ առաքելությամբ»,- ասաց հույն գեներալը։




