ԿարևորՀասարակություն

Հայկական «Ծաղկունք»-ը՝ Forbes-ի 10 լավագույն ռեստորանների ցանկում

Հայաստանի Ծաղկունք գյուղի ռեստորանն ընդգրկվել է Forbes-ի 2021թ.-ի 10 լավագույն ռեստորանների ցանկում։

Հայկական ռեստորանն առաջին անգամ է ներառվել Forbes-ի վարկանաշում:

Forbes-ը հրապարակել է 2021թ.-ի 10 ամենասիրված ռեստորանների ցանկը: Վարկանիշում ներառվել են 10 ռեստորաններ ամբողջ աշխարհից, որոնք այդ թվում ունեն Միշլենյան աստղեր, ինչպես նաև «Ծաղկունք» հայկական ռեստորանը, որտեղ, մասնավորապես, կազմակերպվել է միշլենյան աստղ Մեդս Ռեֆսլունդի գաստրո-ընթրիքը, որը կոչված էր ընդգծել Հայաստանի դիրքն աշխարհի խոհարարական քարտեզում:

«Ծաղկունքը ճանաչվել է աշխարհի ԹՈՓ 10 ռեստորաններից մեկը Forbes-ի լրագրող Ann Abel-ի կողմից: Մեծ հպարտություն է հայտնվել նման հեղինակավոր ամսագրում` որպես լավագույն ռեստորան:

Ծաղկունքն իր ազգային դիմագծերի շնորհիվ հարուստ պատմություն ունի, և այս հոդվածը ևս մեկ հնարավորություն է միջազգային լսարանին հրավիրելու մեզ մոտ՝ կիսելու մեր գաստրո-մշակութային ժառանգությունը»,- նշված է ռեստորանի ֆեյսբուքի էջում:

Ռեստորանը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում։

Կարդացեք նաև

Back to top button