
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը, որը շուրջ 1,5 ամսվա պատմություն ունի, քաղաքական շուրջ 80 կուսակցական կազմակերպություների նման միայն չի ակտիվանալու ընտրությունների նախաշեմին և քաղաքական հայտարարություններով հանդես գալու համար, այլ հասարակության և պետության շահերի պաշտպանման ջատագովն է լինելու, ասում են կազմակերպության ղեկավարները։
Եվ առաջին քայլը կուսակցությունն սկսել է Կոմիտաս 5 հասցեում բնակելի շենք կառուցելու կողմերի միջև հայտնի անհամաձայնությունների ուսումնասիրությամբ։ Կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր բարձրաձայնեց, որ խնդրի կարգավորման գործում բոլոր կողմերը չէ, որ ակտիվ մասնակցոթյուն ունեն, հիմնական մեղավորները լռում են:
«Հողի հատկացումը կատարվել է Երվանդ Զախարյանի կողմից, Գագիկ Բեգլարյանի օրոք ներկայացվել է շենքի նախագիծը և հավանության արժանացել, իսկ Տարոն Մարգարյանը վավերացրել է 2008 թվականից սկսված գործը»,- հայտարարել է ԱՆի Զախարյանը, և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչ արել։




