
Կարատեի Հայաստանի մեծահասակների ազգային հավաքականը ՀԿԱՖ նախագահ Վազգեն Հարությունյանի և մարզչական կազմի գլխավորությամբ մեկնել են Միացյալ Արաբական Էմիրություններ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Այս մասին հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Աշխարհի առաջնությունը կկայանա Նոյեմբերի 16-ից 21-ը:




