
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը՝ սեպտեմբերի 5-ին կմեկնի Բրյուսել, NEWS.am-ին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ Բրյուսելում նախատեսված են նախարար Նալբանդյանի մի շարք հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարությունը:
Վաղը Բրյուսել են մեկնում նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ինչի մասին Աշոտյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։ Նրա խոսքով՝ «իրենք որպես ՀՀԿ- ից պատվիրակություն պետք է մասնակցեն ԵԺԿ քաղաքական վեհաժողովին։
ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, իսկ Արմեն Աշոտյանը կուսակցության փոխնախագահն է եւ համակարգում է արտաքին քաղաքական խնդիրները։




