
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար դոկտոր Սուբրահմանիամ Ջայշանկարը 2021 թվականի հոկտեմբերի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Ղրղզստանի Հանրապետությունում, Ղազախստանում և Հայաստանում, հայտնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարար Ջայշանկարը Հայաստան կայցելի հոկտեմբերի 12-13-ը: Սա կլինի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցը անկախ Հայաստան:
Նա հանդիպումներ կունենա իր հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ:
Այցը հնարավորություն կտա վերանայելու երկկողմ կապերի առաջընթացը և կարծիքներ փոխանակելու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:




