
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվա, ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: Այսօր տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրել է նա:




