
Կոմիտասի փողոցի բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն այսօր էլ շարունակում են բողոքել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեի հարեւանությամբ «Լիբեր» ՍՊԸ- ի կողմից բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման դեմ։ Այսօր եւս նրանք փորձել են փակել փողոցի երթեւեկելի մասը, իսկ առավել ակտիվներին ոստիկանությունը բերման է ենթարկել։




