ԿարևորՍպորտ

Հովհաննես Գաբուզյանն Աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Ռեյկյավիկում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում  աշխարհի գավաթի համար խաղարկվող 23 ուղեգրերից մեկը բաժին է հասել հայ շախմատիստ Հովհաննես Գաբուզյանին: Նա վերջին 11-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Դոնչենկոյի հետ և  7 միավորով գրավել 19-րդ տեղը: 

7 միավոր են վաստակել նաև Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, սակայն զբաղեցրել են համապատասխանաբար  26-րդ և 32-րդ հորիզոնականները՝ զրկվելով աշխարհի գավաթի համար ուղեգիր ստանալու հնարավորությունից:

Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով 38-րդն է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 6 միավորով 64-րդը:

8,5 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն: Գերմանացի Վինսենտ Կեյմերն արժանացել է արծաթե մեդալի: Բրոնզե մեդալը բաժին է հասել ռուսաստանցի Ալեքսեյ Սարանային

Կարդացեք նաև

Back to top button