ԿարևորՀասարակություն

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագ է մատուցվում, այն ուղիղ հեռարձակվում է Պոլսո հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջում:

Տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: 

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պատարագին մասնակցելու համար կղզի են թույլ տվել այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց:

Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել է 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:

Կարդացեք նաև

Back to top button