ԿարևորՀասարակություն

Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի

Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը:

Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի: Նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար:

Որոշում ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից:

Կարդացեք նաև

Back to top button