ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիներն ավերել են Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը

Ապրիլի 8 -ից հուլիսի 7 -ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ավերվել է՝ հայտնում է Caucasus Heritage Watch-ը (CHW):

Կազմակերպությունը փաստը հաստատող արբանյակային լուսանկարներ է հրապարակել։

1890 թվականին կառուցված կամարակապ կամուրջը միացնում էր Իշխանագետ գետի մի վտակի երկու ափերը։

Կամրջի ճակատին ժամանակին տեղադրված էր հայերեն մակագրություն ` «Յիշատակն Ղազար Յարութիւն Բէջանեանց»։ Այն հետագայում տեղափոխվել էր գյուղի թանգարան, իսկ այժմ դրա գտնվելու վայրն ու վիճակն անհայտ է։

Կարդացեք նաև

Back to top button