
Այսօր Aimchess US Rapid արագ շախմատի մրցաշարում, որն առցանց է անցկացվում, կայացել են քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները: Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 3:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին:
Վաղը կկայանա երկրորդ մրցամարտը: Կիսաեզրափակիչ մտնելու համար Լևոն Արոնյանը 4 հնարավորից նվազագույնը պետք է վաստակի 2 միավոր, հակառակ դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:




