
Մնում ենք այն պնդմանը, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Իսկ խնդրի երկարատև լուծումը հնարավոր է միայն սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի միջոցով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա նաև ասել է, որ մանրամասն քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որի արդյունքում հնարավոր եղավ դադարեցնել կոնֆլիկտը և տեղափոխել այն քաղաքական կարգավորման դաշտ:
«Պայմանավորվել ենք նաև ուշադրությունից դուրս չթողնել հայ ռազմագերիների վերադարձի և ականապատ դաշտերի քարտեզների հանձնման հարցերը: Հաստատել ենք նաև Մինսկի խմբի համանախագահների հետագա գործողությունների անհրաժեշտությունը»,-նշել է Լավրովը:




