
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների նույնականացման խնդրին:
«Դիահերձարաններում ունեինք զինծառայողների որոշ
մասունքներ, որոնք փորձաքննությունների միջոցով չէինք կարողանում
բացահայտել և պայմանավորվեցինք հոլանդացի գործընկերների հետ ու
հիմա մոտ 50 մասունքներ գտնվում են Հոլանդիայում, անցնում են
ավելի բարդ փորձաքննությունների ընթացք»,- լրագրողների հետ
զրույցում, անդրադառնալով դիահերձարաններում պահվող
զինծառայողների մասունքների վերաբերյալ հարցին, ասել է նա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ունենք մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, բայց
ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի,
քառակի անգամ հաստատել պատասխաններն այլ երկրներում»,- նշել է նա։




