
Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Զինադադարից հետո` նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1634 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։




