ԿարևորՀասարակություն

Հայաստանն անհրաժեշտության դեպքում անմիջապես կաջակցի Հունաստանին․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանն անհրաժեշտության դեպքում անմիջապես կաջակցի Հունաստանին՝ անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով Արմենպրեսի հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք Հայաստանի կառավարությունը օգնություն ցուցաբերել Հունաստանին։

«Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում:

Մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա»,-նշել է Հունանյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը կշարունակի ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնի եղբայրական հույն ժողովրդին։

Հունաստանում անտառային հրդեհներ են բռնկվել հուլիսի 29-ից։

Կարդացեք նաև

Back to top button