ԿարևորՀասարակություն

ԱԺ նախագահը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցչի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն։

Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել եւ աջակցել դրանց լուծմանը:

Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի ղեկավարին Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած ջերմ եւ բարեկամական վերաբերմունքի համար:

Պատգամավորը ներկայացրեց համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ. «Անցած երկուսուկես տարիները փաստում են, որ հեղափոխությունից հետո ձեւավորված իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում»:

Կարդացեք նաև

Back to top button