Միջազգային

Իրանի դեմ՝ նոր պատժամիջոցներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը էլ ավելի է խստացրել Իրանի դեմ տնտեսական պատժմիջոցները, հայտնում է Բի Բի Սի- ն։ Ընդունված օրինագծում նախատեսվում է օրական եւս մեկ մլն բարելով կրճատել իրանական նավթի արտահանումը։ Կողմ է քվեարկել 400, դեմ՝ 20 կոնգրեսական։ Նոր պատժամիջոցները սահմանվել են Իրանի նորընտնի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակաությունից մի քանի օր առաջ։

Իրանական նավթարդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելով՝ ԱՄՆ իշխանությունները փորձում են կրճատել այս երկրի ատոմային ծրագրի ֆինանսավորումը։ Իրանը պնդում է, որ ատոմային իր ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։

Կարդացեք նաև

Back to top button