Փոխզիջումային լուծումներն ամենադժվարն են, բայց պետք է գնանք այդ ճանապարհով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը», — նշել է ՌԴ նախագահը՝ շեշտեով փոխզիջումների կարևորությունը:
«Դրանք [փոխզիջումային լուծումները] միշտ ամենադժվարն են, բայց եթե մենք ուզում ենք, իսկ բոլորս էլ ուզում ենք կարգավորման հասնել, ապա պետք է գնանք այս ճանապարհով: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել», — ասել է Պուտինը:
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին հետպատերազմական շրջանում կարևոր և զգայուն հարցերի լուծմանը անձնական մասնակցության համար: