ԿարևորՀասարակություն

Օտարերկրացիների պատվաստման կարգում փոփոխություն է կատարվել

Հայաստանի առողջապահության նախարարությունը փոփոխություններ է կատարել օտարերկրացիների պատվաստման կարգում:

Հուլիսի 15-ից պատվաստում կկարողանան ստանալ միայն այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր 10 կամ ավելի օր կմնան Հայաստանի տարածքում։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Ավելի վաղ, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով պատվաստվել ցանկացող օտարերկրացիների հերթերի խնդրին, հայտնել էր, որ որոշման համաձայն՝ օտարերկրացիները Հայաստանում կկարողանան պատվաստվել միայն շարժական կետերում։

Իսկ պոլիկլինիկաները կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին և այստեղ կացության իրավունքով բնակվողներին:

Կարդացեք նաև

Back to top button