ԿարևորՀասարակություն

Դատավորների թվաքանակը կավելանա 20-ով

Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ։

«Նախատեսվում է ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում՝ Երևանում և մարզերում, և 3 դատավոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

Ներդրվում է կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորների ինստիտուտը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  ասել է, որ դատավորների թվակազմի ավելացումը պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց: «Հույս ունեք, որ այս լրացումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները կհամարվեն արդարության մարմնավորում։ Սա ամենակարևոր նպատակն է», — նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button