ԿարևորՀասարակություն

Նա իր դուդուկով կախարդում էր բոլորին. Փիթեր Գեբրիել

Անգլիացի երգիչ, երգահան Փիթեր Գեբրիելը Ջիվան Գասպարյանի հիշատակին նվիրված գրառում է արել:

«Ես սիրահարվեցի դուդուկին, երբ ուսումնասիրություններ էի կատարում Սկորսեզեի «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի համար: Հայաստանում ասում են, որ երբ դուդուկը լավ են նվագում, բոլորն արտասվում են: Ջիվան Գասպարյանի դուդուկի մեծագույն վարպետ էր:

Նրա հետ հրաշալի էր ընկերակցել, նա կատակասեր էր: Երբ նրան տեսնելու կամ նրա հետ նվագելու երջանիկ հնարավորություն էինք ունենում, ինձ դուր էր գալիս այն հոգին, որ կարծես դուրս ես հորդում նրանից:

Մի անգամ երեկոյան ընթրում էինք Real World Studios-ում, երբ նա վեր կացավ եւ ասաց. «Սա նվագում եմ մայրիկիս համար»: Չոր աչք չմնաց: Երբ նա դուդուկը մոտեցնում էր շուրթերին, ապա կախարդում էր բոլորին: Շնորհակալ եմ, Ջիվան», — գրել է Փիթեր Գեբրիելը:

Կարդացեք նաև

Back to top button