
Կալիֆոռնիայի իշխանությունների մասնակցությամբ՝ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Այս մասին հաղորդում է San Joaquin Valley Sun— ը:
Քննարկումները չեղարկվել են երկու մասնակիցների կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտման մասին տեղեկությունից հետո:
Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսին հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցությունը հակասում է նահանգի՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ արժեքներին: «Ես խորապես մտահոգված էի այն տեղեկությամբ, որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի բիզնես ղեկավարների հանդիպմանը մասնակցում են Հայոց ցեղասպանությունը ժխտողներ: Այժմ և միշտ Կալիֆոռնիան ամուր կանգնած է դեռևս չպատժված հանցագործության




