
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը թվիթերում գրել է.
«Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ, քանի որ հակամարտությունն ավարտվել է։ Եթե Հակամարտությունն ավարտվել է, ի՞նչ կարիք կա, որ նախագահ Ալիևը կրի զինվորական համազգեստ»: Նա հրապարակել է նաև Ալիևի նկարը ռազմական համազգեստով, որով վերջինս ելույթ էր ունեցել։
Հունիսի 26-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը չպետք է օգտագործի Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, քանի որ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, եւ «ղարաբաղյան հակամարտություն» հասկացություն չկա»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է ճանաչի դա եւ աշխատի մեզ հետ սահմանները որոշելու ուղղությամբ»,- ասել էր նա: Նաեւ հայտարարել է, որ պետք է ստեղծվի սահմանազատման աշխատանքային խումբ եւ աշխատանքներ տարվեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ:
Aliyev: Armenia must determine borders with Azerbaijan as conflict is over [UPDATE] https://t.co/SqFhzWfGI3 If the conflict is over, why the need for #Azerbaijan President Aliyev to wear a military uniform?
— Richard Kauzlarich (@richkauz) June 29, 2021




