ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական պաստառները հեռացվել են Բարսելոնայի մետրոյի կանգառներից

Ադրբեջանական պաստառները հեռացվել են Բարսելոնայի մետրոյի կանգառներից։ Ինչպես հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից, այս մասին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։  

Ըստ մետրոյի տնօրենի՝ նա իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք։

Պաստառներից մեկում Ադրբեջանը ներկայացվել է որպես Արևելքի առաջին հանրապետություն։

Ավելի վաղ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նամակ էր հղել Բարսելոնայի մետրոյի տնօրինությանը՝ իր վրդովմունքը հայտնելով Բարսելոնայի մետրոյի կանգառներում տեղադրված ադրբեջանական պաստառների կապակցությամբ։

https://www.facebook.com/EmbajadadeArmenia/posts/1793609057504955

Կարդացեք նաև

Back to top button