ԿարևորՍպորտ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցի հակառակորդին

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Այսօր առավոտյան մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցկիցներին: 60 կգ քաշային ժորժիկ Մարությանը իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ:

Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով մեծ առավելություն ուներ հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին:

Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, ում համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պիոտր Բարտոզան:

Կարդացեք նաև

Back to top button