
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է հրաժարական տալու մասին։
«Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ»,-գրել է Նաղդալյանը և տեղեկացրել, որ շարունակելու է աշխատանքը դիվանագիտական ծառայությունում:




