ԿարևորՀասարակություն

Դիտորդների թեման Այվազյանի համար անակնկալ չի եղել. Մակունց

ԱԽ նիստում, որը հրավիրվել էր մայիսի 27-ին, զորքերը հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշվելու ու այդտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկն ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի համար անակնկալ չէր: Նիստից առաջ վարչապետը արտաքին գործերի նախարարին հայտնել է առաջարկության բովանդակության մասին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արա Այվազյանի հրաժարականին: 

«Մնացյալ դրդապատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ»,- նշել է Մակունցը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել էր  Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր, որին հետևել էր  ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։

Կարդացեք նաև

Back to top button