ԿարևորՀասարակություն

Խնկո Ապոր գրադարանը կհյուրընկալի արցախցի փոքրիկներին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժինը:

«Աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երևանում և մարզերում օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ են կազմակերպվում, որին ավանդաբար միանում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Հունիսմեկյան ծրագիրն այս տարի գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ:

Ժամը 11:00-16:00-ին գրադարանում նախատեսվում են միջոցառումներ բոլոր փոքրիկների համար. նրանք կարող են դիտել Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը, գրադարանի հարթակում մասնակցել բացօթյա նկարչությանն ու կավճանկարչությանը, կատարել նկարազարդումներ ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հեքիաթների հիման վրա»,-ասված է հաղորդագրությունում: Օրվա ընթացքում նախատեսվում է նաև ինտերակտիվ խաղ-քննարկում Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» հետաքրքրաշարժ գրքի շուրջ:

Դերասան Ստ. Շահինյանը երեխաների համար հեքիաթներ կպատմի, իսկ գրադարանի դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:

https://www.facebook.com/natchildlib.org/videos/1255312181538788

Կարդացեք նաև

Back to top button