ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ չի կրակում հայկական կողմը․պարզաբանում է ԳՇ պետի տեղակալը

Ինչո՞ւ չի կրակում հայկական կողմը, երբ կրակում է թշնամին ու գերեվարում մեր զինվորներին Հ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
օրերին ամենահաճախը տրվող ու մտահոգող պատասխանին արձագանքում է․

Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղություններ, պայմաններ։ Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել, և լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները թելադրելու, մենք, միանշանակ կկիրառենք ռազմական ուժ և կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ, ԶՈւ-ն պատրաստ են իր առջև դրված խնդիրը կատարել»,–ասաց գեներալ մայորը։

Ադրբեջանին տրված առաջին մեկ ժամկետը սպառվել է, բայց  հայկական կողմը դեռևս գործողությունների չի գնացել։ Իսկ մեկ ժամ անց հայկական կողմի հետ կապի են դուրս եկել Ստեփանակերտում գտնվող ռուս գործընկերները ,ներկայացնելով,որ որ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդատվություն է անցկացնում և քննարկում է գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Հ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։ Մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից մինչև ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, որ իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ ԶՈւ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու»,– ասաց գեներալ–մայորը։

Ասրյանը սակայն չի կարող երաշխավորել, որ գերության նոր դեպքեր չեն լինի, քանի որ, ասում է,  «օբյեկտիվորեն նման երաշխիքներ տալ հնարավոր չէ»։

 Իսկ իրավիճակը շարունակում է լարված մնալ Սև լիճ, Վերիշեն ուղղությամբ, Գորիսից դեպի հյուսիս-արևելք ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի շրջանում։ Գեներալ-մայորը մանրամասնեց, թե ինչպես են գերեվարվել մեր զինվորները։ Նրանք գիշերը դիտարկել են ու գրանցելվ, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձել են ուժերը միավորել ու ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել իրենց համար: Հետևաբար հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները:

«Մոտենալով մեր 4 զինծառայողներին, ովքեր կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքն ուղղելով նրանց վրա՝ հրամայել են հանձնվել: Մեր 2 զինառայող էլ որոշակի հեռավորության վրա էին գտնվում, մոտեցել են բանակցելու հակառակորդի հետ, սակայն լինելով նենգ, դավադիր, զինաթափել և գերեվարել է մեր 6 զինծառայողներին: 16 օր է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, ուժի կիրառման: Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել հակառակորդի հետ: Նույնը եղել է այս դեպքում»:

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի տեղեկացմամբ՝ ներկա դրությամբ ողջ ճակատով հակառակորդի զինծառայողների քանակը մեր տարածքում չի գերազանցում 1000-ը։

«Եթե մենք հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ, այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին՝ անխտիր։

Թշնամու զինծառայողները մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունեն՝ վստահեցնում է ՊՆ ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Back to top button