
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում: Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր 2 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալով:
Հայաստանի ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:




