ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը կեղծ և անհիմն է համարում 160 հայ զինվորի՝ Իրանում գտնվելու լուրերը

Իրանական Parstoday.com կայքը տարածել է ՀՀ-ում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ կապված

: Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

https://www.facebook.com/armembiran/posts/5902498876441859

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը: «Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ մենք չունենք»,- հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվել, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:

Կարդացեք նաև

Back to top button