Պրոֆեսիոնալ ֆուտբոլ, մանկավարժական աշխատանք, հետո հեռուստատեսություն, ապա ռադիո: Հայոց լեզվի ուսուցիչը՝ հայտնվելով հեռուստատեսության աշխարհում, հասկացավ, որ արկղը միշտ կլինի իր հետ, անբաժան:
Ռադիոյի աշխարհն էլ յուրահատուկ է նրա համար, ամեն հաղորդման ժամանակ նա տեսնում է՝ իր ունկնդրին և զրուցում նրա հետ: Անհնար է հեռանալ այդ կախարդական աշխարհից: Անուղղելի լավատես է և պահանջկոտ սեփական անձի նկատմամբ: «Մենք և մեր բառերը» հաղորդման հեղինակ վարող Վարդգես Ավետիսյանի «հաջողության նոտան»։