ԿարևորՀասարակություն

Շատ հետաքրքիր այց Գյումրի. դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի թվիթերյան գրառումը

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը թվիթերյան գրառում է արել Գյումրի կատարած իր այցի մասին․

«Շատ հետաքրքիր այց Գյումրի։ Լավ քննարկում մարզպետ Հարությունյանի հետ, հաճելի հանդիպում ՄԹ ֆինանսավորմամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներգրավված կին ձեռներեցների հետ, համեղ լանչ Արեգակ ներառական փռում, ոգեշնչող հանդիպում Միացյալ Թագավորության կողմից աջակցություն ստացած Բայրոնի անվան դպրոցի աշակերտների հետ և հարցազրույց Ցայգ հեռուստաընկերությանը»:

Ճանաչողական այցով դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը եղել է Գյումրիում: Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունել է նրան: Ինչպես համայնքապետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, Սամվել Բալասանյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ապա ներկայացրել է Գյումրին իր հարուստ պատմությամբ, մշակույթով և սպորտով հայտնի Գյումրին, խոսել է տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին:

Համայնքի ղեկավարը դեսպանին ներկայացրեց այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, խոսել է նախատեսվող ծրագրերի, մասնավորապես, արևային էներգիայի, Գյումրիում այդ ոլորտի զարգացման ու դրա համար տարվող աշխատանքների մասին: Սամվել Բալասանյանն այնուհետ խոսել է  նաև զբոսաշրջության ոլորտում Գյումրու ներուժի մասին, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության, այս պահին նկատվող ակտիվության և մի շարք այլ հարցերի մասին:

Դեսպանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա կիսվել է քաղաքից ստացած դրական տպավորություններով: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, առկա կապերի ընդլայնման մասին:

Կարդացեք նաև

Back to top button