
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ղարիբաշվիլին ծաղկեպասակ է դրել, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մինչ այդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետին։




